Նիկոլայ Նիկողոսյան Մշակութային Հիմնադրամ
Վարպետ Նիկողոսյանը 2018թ-ին ստեղծում է «Նիկոլայ Նիկողոսյանի մշակութային հիմնադրամը», որը մեկ տարի անց իր հյուրընկալ դռներն է բացում արվեստային տարածքի տեսքով։
Թանգարանում ցուցադրվում է մի քանի տասնյակ քանդակներ, գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքներ։ Հիմնադրամի նպատակներից է ոչ միայն ժողովրդականացնել Մեծ Վարպետի արվեստը, այլ նաև պահպանել XX դարի մյուս վարպետների հիշատակը, ինչպես նաև նպաստել Հայաստանի ժամանակակից արտիստների ստեղծագործական առաջընթացին։
Հաճախ են կազմակերպվում ժամանակավոր ցուցադրություներ, իրականացվում են կրթական և համերգային ծրագրեր, թեմատիկ դասախոսություններ՝ նվիրված հայ և ժամանակակից արվեստի պատմությանը։ Այստեղ կարելի է տեսնել նաև ժամանակակից արվեստագետների աշխատանքներ, վայելել դասական և ջազային երաժշտության համերգներ։
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 12:00-20:00
Կիրակի՝ 12:00-18:00
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը հայերեն 1500 դրամ է։
Էքսկուրսիայի արժեքը ռուսերեն/անգլերեն 2500 դրամ է:
Մուտքի տոմս՝ 1000 դրամ։
Աշակերտական, ուսանողական, թոշակառու տոմս՝ 500 դրամ: